TERNOVOY
TERNOVOY | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1992 (31 տարեկան) |
Երկիր | Ռուսաստան |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, բանաստեղծ և դերասան |
Լեյբլ | Black Star Inc. |
Կայք | black-star.ru/ternovoy/ |
TERNOVOY (Օլեգ Տերնովոյ, նախկինում ելույթ է ունեցել Terry կեղծանվամբ, նոյեմբերի 1, 1992), ռուսական ռեփեր, ուզբեկական ծագմամբ երգիչ, ՏՆՏ հեռուստաալիքով ցուցադրվող «Երգեր» հաղորդման հաղթողը, Black Star Inc.
2018-2021 լեյբլի արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Նիկոլայեվիչ Տերնովոյը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 31-ին Տաշքենդ քաղաքում, Ուզբեկստան։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է բժշկական ուսումնարան և մոտ մեկ ամիս աշխատել է բուժակ։ Որոշ ժամանակ անց ընդունվել է թատերական ինստիտուտ և 2016 թվականին ընդունել են Ուզբեկստանի Ակադեմիական ռուսական թատրոնի խումբ, որտեղ աշխատել է 2 տարի։
Նա սկսեց ստեղծագործական գործունեությամբ զբաղվել դեռահաս տարիքում։ 16 տարեկանում սկսեց բանաստեղծություններ գրել, իսկ արդեն 17-ում՝ երգեր։ 2013 թվականին մասնակցել է «Երիտասարդ արյուն»-ի քասթինգում, որի գլխավոր նպատակն էր Black Star լեյբլի հետ պայմանագրի կնքումը։ Հասել է մինչև եզրափակիչ, բայց պայմանագիրը ստացավ Natan-ը (Black Star լեյբլի արտիստ)։
2017 թվականին Օլեգը մասնակցեց «Երգեր» շոուի քասթինգին, որտեղ հայտնվեց Տիմատիի թիմում և հաղթեց, ստանալով 5 մլն ռուբլի և Black Star լեյբլի հետ պայմանագիր։ Սակայն շոուում հայտնվելու առաջին փորձը անհաջող էր, նրան չընդունեցին առաջին քասթինգին։ Հաջորդ օրը Օլեգը որոշեց ևս մեկ անգամ փորձել և նորից գնաց քասթինգին, փոխելով իմիջը և անկետայի կենսագրությունը։
2018 թվականին թողարկեց իր գլխավոր հիթերը. «Դոմոֆոն», «Մեգա» и «Մերկուրի», որոնք հայտնվել են երաժշտական հիթ շքերթների առաջին տողերում։ ինչպես նաև շոուին Օլեգը Եգոր Կրիդի հետ ձայնագրել է «Ապագա նախկին» երգը, որը հայտնվել է երաժշտական հիթ շքերթում։ Նախագծի ավարտից հետո՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկեց «Ոչ սիրո մասին» քնարական երգը, իսկ արդեն դեկտեմբերի 6-ին կայացավ տեսահոլովակի պրեմեիրան։
2019 թվականին թողարկեց «Տիեզերք» երգը և տեսահոլովակը։ Իր խոստովանությամբ, հենց այս երգի մեջ է նա դրել իր ամբողջ հոգին և իր բոլոր երգերի մեջ համարում է ամենակարևորը։ Ինչպես նաև նույն թվականի նոյեմբերին Միշա Մարվինի հետ ( Black Star լեյբլի արտիստ) թողարկեց «Ատոմներ», որը դարձավ ՍՏՍ-ի «Լողլող մարդիկ» սերիալի սաունդթրեքը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 — «Հրթիռ» (Տիմատի feat. Մոտ & Եգոր Կրիդ & Սկրուջի & НАZИМА)
- 2018 — «#ՍԱԻՄՆԷ Սերունդ» (feat. DanyMuse)
- 2018 — «Ոչ սիրո մասին»
- 2019 — «Քո հետ հեշտ է ինձ»
- 2019 — «Մեծ բիզնես․ մենք ենք» (feat. Natan & Միշա Մարվին)
- 2019 — «Կենդանակերպ»
- 2019 — «Do what you can’t»
- 2019 — «Ամեն օր»
- 2019 — «Molly»
- 2019 — «Հեռացիր» (feat. Amchi Alex Shik & Meet Radio Edit)
- 2019 — «Տիեզերք»
- 2019 — «Ատոմներ» (feat. Միշա Մարվին)
- 2019 — «Անքնություն»
- 2020 — «ՊոպկորՄ»
- 2020 — «Love Dilla»
- 2020 — «Մարտաֆիլմ»
- 2020 — «Ժե դու»
- 2020 — «Ժե դու» (feat. Zomb, Slame & ST longmix)
- 2020 — «Փոքրիկ աղջիկ»
- 2021 — «Monster»
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Հավակնորդ/ Հավակնող աշխատանք | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2020 | «նոր ռադիո Awards» | Լավագույն համագործակցություն | AMCHI vs TERNOVOY — «Հեռացիր» | Սպասվող | [2] |
Ծանոթագրություններ[3]
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «TERNOVOY (ex. Terry) - биография, фото, песни, личная жизнь на Black-Star.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Роман Емельянов и Яна Рудковская объявили номинантов премии "Нового радио" (новости TopHit.ru)». TopHit.ru. 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «TERNOVOY (ex. Terry)». m.vk.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
|