Jump to content

ամբար

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ամբար

վանկեր՝ ամ•բար 

ամբար1

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ամբար բառը ծագել է սանսկրիտ՝ पर् par և զանդկերեն՝ par լցնել բառերից, sam-մասնիկով՝ սանկրիտ sampūrag, զանդկերեն՝ hąmpar լցնել, պահլավերեն anbārīt՝ լցնում է, պարսկերեն انبارم anbāram՝ լցնում եմ և այլն։

Պահլավերեն, պազենդերեն anbār՝ հավաքում պաշար, anbārakpat՝ համբարակապետ, սրա հնագույն հանբար ձևի հետ նույնն է պահլավերեն hanbār՝ ուտելիքի պաշար։ Արաբերեն انبار anbar՝ մթերանոց բառը արաբ բառագիրները, կարծելով բնիկ, համարել են հոգնակի և ենթադրել են եզակի՝ نبر nibr ձևի գոյությունը։

Ամբար

Գոյական

  1. զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան, մթերանոց ◆ Ոմանք ցորեն ու կաթնամթերք էին տանում ամբարներն ու մառանները։ Ստեփան Զորյան ◆ էս րոպեին էլ ամբարներն ու հորերը լիքը հաց ունի։ Հովհաննես Թումանյան
  2. մեծ պահարան՝ ցորեն, ալյուր և այլն պահելու համար ◆ Տան մեջ եղած կարասներեն էին՝ մի փայտե ծխահար ամբար, որի մեջ ալյուր էր պահվում։ (Մուրացան)
  3. զանազան իրեր և ապրանքներ պահելու շենք, պահեստ
  4. Պոլիս, Վան՝ նավի այն մասը, որտեղ բեռներն են լցնում, տե՛ս նավթամբար ◆ Պարզ էր, որ կրակը բռնկել էր նավթային ամբարներից որևէ մեկն ու պայթեցրել։ (Շիրվանզադե)
  5. (բրբ․) ջրաղացաքարի վերևում տեղավորված շրջանակի մեջ դրված քառակուսի փայտե արկղ, որի տակից ցորենը նախ հոսում է կրիճակի կամ գուշի մեջ, իսկ այնտեղից էլ թափվում ջրաղացաքարի անցքը և աղացվում, դոխ, օղում, տաշտ, քուղա ◆ Ուղիղ քարի կենտրոնում, չորս սյունակների վրա բարձր հաստատվածն էլ ամբարն է, որի մեջ լցված է աղալու ցորենը։ (Էմինեան ազգագրական ժողովածու)
  6. (փխբ․) ամբարում պահվող մթերք
  7. որևէ բանով շատ հարուստ տեղ՝ տուն և այլն
  8. (խոհր․) մթերքներ պահելու հատուկ կառուցվածքի վայր
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. շտեմարան, պահեստ, պահեստատեղ, պահեստարան, համբարանոց, ամբարանոց, մթերանոց, մառան (սննդամթերքի), հորոն (ցորենի՝ գետնափոր), ցորեն(ն)ոց (ցորենի), հարդանոց (հարդի), մարագ (խոտի), լցարան (նավի)
  2. համբար, համբարակ (բրբ․)
  3. կեղար, կաղաղոց (հզվդ․)
  4. դոխ, ողում, ողուն (ողում, ողուն), տաշտ, քուղա

ամբար2

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. տե՛ս համբար, ամպար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (բսբ․) ծծմոր, կապուտիկ, կապուտածաղիկ, խաղողիկ

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Անգլերեն

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։