Jump to content

արև

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Արև» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Մայրամուտ
Արև

Գոյական

արև

վանկեր՝ ա•րև 

  1. արեգակ ◆ Է՜հ, մնաք բարով, Աստված և արև, որ կպլպլաք իմ հոգվոյս վերև։ Պետրոս Դուրյան
  2. արեգակի արձակած լույսը և ջերմությունը ◆ Ես էլ հիշում եմ մի փոքրիկ տուն, Փոքրիկ սենյակ մի, արևով լի։ (Վահան Տերյան)
  3. արևոտ եղանակ ◆ Ինչ արև օր է։
  4. ցերեկ, օր ◆ Բայց իմ գործը այսօր լավ է գնում, - պատասխանեց Տիրեն, - եթե այդ էլ վերջացնեմ, երկրորդ տապարը կլինի… դեռ արև շատ կա։ (Րաֆֆի)
  5. կանացի հատուկ անուն
  6. ուրախություն, երջանկություն
  7. կյանք (փխբ․)
  8. տենչալի էակ, աստվածություն (փխբ․)

Ածական

  1. արևոտ եղանակ ◆ Ինչ արև օր է։
  2. արևանման ◆ Ձյունին վրայեն կերթաս, արև ձյունածաղիկ։ (Միսաք Մեծարենց)
  3. լուսավոր, պայծառ ◆ Չնեղանաս, արև ջան, արևիդ մատաղ, - կամաց սկսեց նա։ Սերո Խանզադյան ◆ Մեծ ծառի մը անքույթ հովանիի ներքև փթթած ծաղիկ, որ… ուզածին չափ արևի երես չտեսներ։
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. արեգակ, արեգ, արփի, արփագունդ, շեմս (գրք.), ջահ (փխբ․), հրարփի (հզվդ․), հուրհրանք (ծածկ.), արևակն (հնց․), բեզակ (հնց․), բեզեկ (հնց․), փայեթոն (հնց․), փայիթոն (հնց․), հեփեսոս (հնց․), երկնային ճանապարհորդ (հնց․), երկնային ջահ (հնց․), մեծ լուսավոր (հնց․), տվնջյան լուսատու (հնց․)
  2. տե՛ս կյանք, կենդանություն
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. արև առնել
    1. արև ծագել ◆ Կաքավները) իջան արև առած արտերի վրա։ (Ակսել Բակունց)
    2. արև տեսնել
  2. արև անել - արևոտ օրեր անել
  3. արև ընկնել մեկի վրա - մեկի վիճակը, ապրուստը լավանալ, հաջողության հանդիպել
  4. արևը բաշխել - կյանքը խնայել
  5. արևը բաշխել մեկին - մեռնել, իր դեռ ապրելիք օրերը բաշխելով մեկին
  6. արևը բռնվել - արեգակը խավարել
  7. արևդ գիտի - ինչպես չէ (ծաղր.)
  8. արևս գիտենա - երդվում եմ կյանքովս
  9. արևը լալ, լաց լինել մեկի - ողբալ, սգալ մեկին
  10. արևը խավարել - արեգակը խավարման վիճակի մեջ ընկնել
  11. արև ծագել - բարվոք, բարեկեցիկ, բախտավոր վիճակ ստեղծվել
  12. արև կպչել - տե՛ս արև ընկնել մեկի վրա
  13. արևը մայր մտնել - արեգակը հորիզոնի հետևում ծածկվել
  14. արևը մարել - մեռնել
  15. արևը վատ տեղ մայր մտնել - աննպաստ պայմանների պատճառով անհաջողության հասնել
  16. արևի ժամացույց - ժամացույց, որ բաղկացած է թվացույցից ու ձողից, որի ստվերով որոշվում է ժամը
  17. իր արևի ձենն ածել - արևին փառք տալ
  18. արևի շրջան - տարի
  19. արևովը երդվել - նույնն է կյանքովը երդվել
  20. արևով ընկնել - արևահար լինել
  21. արևովը խնդալ - մեկի ողջությամբ խնդալ
  22. արև կենդանություն - ողջություն ◆ Արև կենդանություն, նոր բարևեցին նրանք։ Դերենիկ Դեմիրճյան
  23. արև աչեր - պայծառ աչքեր, կրակոտ աչքեր
  24. արևի տակ - աշխարհում

Աղբյուրներ

[խմբագրել]