Jump to content

բագին

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [bɑˈɡin]


Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ bagin (՞). հմմտ. բագ- «աստված» (< իրանական)։

Գոյական

վանկեր՝ բա-գին 

  1. մեհյան, կուռքերի տաճար, օրինակ՝ Աշտիշատում եղած երեք Բագինները՝ Վահեվահյան, Ոսկեմոր, Ոսկեծին (Անահիտի) և Աստղիկի (Ագաթանգեղոս, § 813)։ ◆ Նուարդ արևն է հեզության ու բագնի հուր։ (Նաիրի Զարյան)
  2. արձան, օրինակ՝ մեհյանների առջև Տիգրան II-ի կանգնեցրած Բագինները, որոնց գոհեր են մատուցվել և երկրպագություն արվել (Մովսես Խորենացի, գիրք 2-րդ, գլ. ԺԴ),
  3. զոհարան կամ զոհասեղան գերեզմանի վրա. օրինակ՝ իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա Տիգրան I-ի շինած Բագինը (նույն տեղում, գլ. ԿԶ) ◆ Անկյուններում դրված էին բագիններ հիշեցնող, եռոտանի բրոնզե պատվանդաններ։ Դերենիկ Դեմիրճյան
  4. սրբազան կրակարան, օրինակ՝ Բագավանի Բագին, որի որմզդական հուրը Արտաշիրը հրամայել է անշեջ պահել (նույն տեղում, գլ. ՀԷ),
  5. երբեմն ըմբռնվել է որպես կառուցվածքների կամ շինությունների խումբ կամ համալիր (օրինակ՝ Բագարանում)։
  6. զոհասեղան (հեթանոսական), զոհարան
  7. եկեղեցու զոհասեղան

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բագին, (պհլ. բագ–աստված), աստվածներին նվիրված շինվածք հեթանոսական Հայաստանում, հայկական լեռնաշխարհում շատ տեղանուններ են եղել՝ կազմված Բագին արմատով (օրինակ, Բագավան, Բագարան, Բագնայր, Բագինք են)։

Հոմանիշներ
[խմբագրել]
  • բագնատուն, ատրուշան, մեհյան, կռատուն, կրակատուն, տաճար, զոհարան, զոհանոց, զոհատուն, զենարան (կրոն․) (պատմ․)
  • բախտանոց, պյուռիոն (հեթանոսական) (հզվդ․)
  • զոհացեղան

Աղբյուրներ

[խմբագրել]