Jump to content

բամբասանք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բամ•բա•սանք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. անբարյացակամ կամ վարկաբեկող տեղեկություն որևէ մեկի մասին, որ տարածվում է անստույգ, ոչ ճիշտ և մտացածին լուրերի հիման վրա, չարախոսություն, բամբասելը ◆ Քո կատարած քայլը ամեն տեսակ բամբասանքի ու զրպարտության վերջ կտա։ Սերո Խանզադյան
  2. բամբասելու նյութը, բամբասողի ասածը ◆ Բամբասանքը հազար գլխանի դև է։ (Նաիրի Զարյան)
  3. (նորբ․) ասեկոսե, հերյուրանք

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. չարախոսություն, բանսարկություն, զրպարտություն, հերյուրյանք, զրպարտանք, բամբաս (հնց․), բամբասություն, գաղտասուք, փասքսություն, քսմսություն, ասեկոսե (ժղ․), ասեկոսություն, ըսի – ըսավ, ճոշանք, ճոշ(ք), բերանի ծամոն (մաստակ) (բամբասելը, բամբասական խոսք)
  2. տե՛ս վատաբանություրն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բամբասանքի բուն - շատ բամբասող, տեղ, ուր շատ բամբասանք են անում

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։