Jump to content

բարեկամություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

«բարեկամություն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
  • ՄՀԱ՝ [bɑɾɛkɑmutʰˈjun]

Դասական ուղղագրութեամբ՝ բարեկամութիւն

վանկեր՝ բա•րե•կա•մու•թյուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. բարեկամ լինելը, բարեկամական հարաբերություն, միջանհատական հարաբերությունների ձև, որ հիմնված է շահերի ընդհանրության և փոխադարձ մտերմության վրա ◆ Թողնենք այդ անախորժ խոսակցությունը, հիշենք մեր հին բարեկամությունը։ (Ղազարոս Աղայան)
  2. լավ բարեկամական հարաբերություն
  3. (բրբ․) խնամիություն, ազգականություն
  4. (հվքկն․) բարեկամների, ազգականների խումբ ◆ Մի օր էլ եկան, թե հերդ ճաշի է կանչում, գնացի տեսնեմ, ողջ բարեկամությունը մեր տանն է։ (Արազի)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ազգականություն, ազգակցություն (ազգակից լինելը, ազգականների ամբողջությունը)
  2. խնամիություն (խնամի լինելը)
  3. տե՛ս մտերմություն
  4. տե՛ս դաշնակցություն
  5. տե՛ս բարիդրացիություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։