Jump to content

բարձրացնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [bɑɾd͡zɾɑt͡sʰˈnɛl]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բարձ•րաց•նել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. բարձրանալ-ի ներգործականը
  2. ցած տեղից շարժել, տանել դեպի վեր ◆ Արտակը բարձրացրեց պատենից պլոկած սուրը։ Դերենիկ Դեմիրճյան ◆ երեխային աստիճաններով բարձրացնել
  3. երկարացնել դեպի վեր, բարձրությունը ավելացնել ◆ պատը բարձրացնել ◆ շենքը բարձրացնել
  4. ամբառնալ, խոյացնել, օդի մեջ հանել ◆ Մասիսը իր ձյունափայլ գագաթը բարձրացրել է մինչև երկնքի կապույտը։
  5. առաջ քաշել, նշանակել բարձր պաշտոնի ◆ Նրան տնօրենի պաշտոնին բարձրացրին:
  6. պառկած կամ նստած տեղից վեր կացնել, կանգնեցնել ◆ Վահանը երկու ձեռքով վրա ընկավ քրոջ ուսերին և բարձրացրեց նրան։ (Նար-Դոս)
  7. շատացնել, ավելացնել, վարար դարձնել, հորդացնել ◆ Հեղեղները գետի ջրերը բարձրացրին։
  8. հավելել, հավելում կատարել ◆ աշխատավարձը բարձրացնել
  9. թանկացնել, գինն ավելացնել ◆ Շուկայում չարաշահողները մթերքների գները բարձրացրին։
  10. առաջացնել, առաջ բերել, արձակել, տարածել (ձայնի մասին) ◆ աղմուկ բարձրացնել
  11. սաստկացնել, ուժեղացնել ◆ Ջանիկը ավելի բարձրացրեց հաստոցի արագությունը։ (Բոգդան Վերդյան) ◆ ճնշումը բարձրացնել
  12. սուր, հնչեղ, զիլ դարձնել (ձայնի մասին)
  13. համբավել, գովել, հեղինակավոր դարձնել ◆ Ժողովուրդ Գարդմանա, — բացականչեց իշխանը, — ես բարձրացրի քո անունը իմ հաղթություններով։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Նրան շատ են բարձրացնում:
  14. առաջադրել, առաջ քաշել, հարուցել ◆ հարց, խնդիր բարձրացնել
  15. որևէ քանակով բեռ վերցնելու կարողություն ունենալ (նավի վագոնի մասին)
  16. վերցնել գետնից, հատակից (ընկած առարկաների մասին) ◆ Վահանը արագ կռանալով բարձրացրեց Զարուհու ծնկներից ցած ընկած բարձը։ (Անահիտ Սահինյան)
  17. վերցնելով տեղափոխել բարձր տեղ, վերև տանել ◆ կղմինդրը տանիք բարձրացնել
  18. ավելի բարձր դիրք, դրություն տալ, դեպի վեր քաշել, ծածկոցը վերցնելով բացել ◆ երեսի շղարշը բարձրացնել
  19. պահած տեղից, (արխիվից և այլն) հանել, վերցնել ◆ փաստաթուղթը, անձնական գործը բարձրացնել (նոր անհնձն.)
  20. որոշակի ծանրություն գետնից կտրել և գլխից վեր տանել ◆ Ծանրորդը բարձրացրեց 190 կգ։ (սպորտ․)
  21. լավացնել, բարելավել ◆ Անհրաժեշտ է կտրուկ կերպով բարձրացնել կերպարվեստագիտության մակարդակը, որը դեռևս ետ է մնում մեր արվեստի զարգացումից։
  22. առավել դարձնել, ավելացնել, մեծացնել ◆ հմայքը բարձրացնել
  23. հերկել , մշակել ◆ բարձրացնել խոպանը (ռսբ․)
  24. պարզել ◆ Մեր վիթխարի դարը ահա… բարձրացրել է որպես վահան, հսկա անունը Լենինի։ Եղիշե Չարենց (փխբ․)
  25. առաջ մղել, բարձր մակարդակի, աստիճանի հասցնել ◆ Նա խոստացավ սովխոզը բարձրացնել շահութաբեր տնտեսությունների շարքը։ (Սով. Հայ.)
  26. բարձունք, բարձրություն կազմել, ձևացնել, գոյացնել ◆ (Ամպերը)… ինչպես փոքրիկ կղզյակներ հանդարտիկ ծովում հեզ ալիքներից մերթ բարձրացնում են իրանց բլրակներ մերթ կորչում են մութ հորիզոնում։ Հովհաննես Հովհաննիսյան
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. վեր տանել, վեր հանել, վեր քաշել, վեր մղել (հեղուկը)
  2. առաջ քաշել (պաշտոն)
  3. ոտքի կանգնեցնել
  4. վերցնել (գետնից)
  5. ամբառնալ (հնց․)
Արտահայտություններ
[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]