Jump to content

դարան

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ դա•րան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

պահարան

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. ավեստերեն dārənā «ամրություն, ապաստարան»։

թաքստոց

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. ավեստերեն dāranā «ամրություն, ապաստարան»։

Գոյական

  1. պահարան՝ զետեղարան զանազան բաներ պահելու համար ◆ Արաբացիք… քաղաքի պարիսպների մոտ ժողովում էին ռազմական մտերքներ, դարանները լցնում էին դյուրավառ նյութերով։ (Մուրացան)
  2. ապաստարան, պատսպարան
  3. թաքստոց, գաղտնարան ◆ Օրիորդը հեռացավ յուր դարանից, մտածելով, որ տիկինը կարող էր հանկարծ դուրս գալ և հանկարծ տեսնել իրան։ (Րաֆֆի)
  4. թաքնվելու՝ պահվելու տեղ՝ հանկարծակի թշնամու վրա հարձակվելու կամ որսի վրա կրակելու համար ◆ Անարգ թաքստից դուրս թռա իսկույն որպես վրդոված վագրը դարանից։ Հովհաննես Թումանյան
  5. (փխբ․) դավ, նենգություն, որոգայթ հակառակորդի դեմ
  6. (հզվդ․) գրադարակ ◆ Դարաններում դարսված էին ականակուռ կաշեկազմ մագաղաթ մատենագրեր։ Դերենիկ Դեմիրճյան
  7. սեղանի արկղ, գզրոց ◆ [Միքայելը] հանեց գրպանից բանալիների կապոցը և բաց արավ սեղանի անթիվ դարաններից մեկը։ (Շիրվանզադե)
  8. (ռազմ․) մարտական գործողությունների եղանակ, որը կայանում է նրանում, որ ստորաբաժանումը (խումբ, ուղղաթիռ, կատեր), նախօրոք թաքնվելով հարմար տեղում, հանկարծակի հարձակվում է այղ տեղին մոտեցող թշնամու վրա
  9. (ռազմ․) հակառակորդի վրա հանկարծակի հարձակման համար նախատեսված վաղօրոք և ծածուկ տեղաբաշխված ստորաբաժանում (խումբ, ուղղաթիռ, կատեր)
  10. (պաշտանվ․) մարտական գործողություններ վարելու եղանակ, որի էությունը հետևյալն է․ ստորաբաժանումը, նախապես թաքնվելով մի հարմար տեղում, հանկարծակի հարձակվում է այդ տեղին մոտեցվող հակառակորդի վրա
  11. նման խնդիր կատարող ստորաբաժանում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պահարան, խորշադարան
  2. ապաստարան, պատսպարան, դարանավայր, դարանատեղի
  3. գաղտնարան, թաքստոց
  4. տե՛ս դավ, որոգայթ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. դարան գործել՝ դնել (հնց․) - նույնն է՝ դարան լարել
  2. դարան լարել՝ մտնել
    1. թաքնվել՝ թշնամու վրա հանկարծակի հարձակվելու համար
    2. ծածուկ՝ գաղտնի՝ մտադրությունները թաքցրած հարմար առիթի սպասել մեկին վնասելու համար
    3. թաքնվել
  3. դարան մտնել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Լ.Վ. Քոթանջյան, Ս.Ե. Ներսիսյան, Հայերեն ռազմական տերմինների բացատրական բառարան, Երևան, 2006 — 408 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։