Jump to content

դեմք

Վիքիբառարան-ից

Հայերեն


Ալբերտ Այնշտայն

Դասական ուղղագրութեամբ՝ դէմք

Արտասանություն

[խմբագրել]

վանկեր՝ դեմք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. մարդու գլխի առջևի մասը, երես ◆ Ձեր դեմքը շիկնում է հանկարծ։ (Վահան Տերյան) ◆ Լիլիթը նայեց Ադամի խղճալի դեմքին և լիահնչուն քրքիջ արձակեց։ (Ավետիք Իսահակյան)
  2. անձ, անհատ, մարդ ◆ Առաջս եկան երջանիկ օրեր, սիրելի դեմքեր, որ հիմի չկան։ Հովհաննես Թումանյան ◆ Այդ շրջանում միակ լուսավոր դեմքը, միակ մխիթարիչն ու սփոփիչը մայրն էր։ (Վահան Տերյան)
  3. անհատի՝ մարդու յուրահատուկ կերպարը, անհատականություն, բնավորություն
  4. ուժեղ՝ շեշտված անհատականություն ունեցող մարդ, աչքի ընկնող գործիչ ◆ Պատմական դեմք: ◆ Հետաքրքիր քաղաք է նաիրյան այս քաղաքը և բազում խորհրդավոր և հետաքրքիր դեմքեր ու պատմություններ ունի։ Եղիշե Չարենց
  5. կերպար, հերոս
  6. տեսք, կերպարանք
  7. դիմանկար, դիմապատկեր ◆ Ահա մեկը, գրավել է պատի կեսը, նկարելով զանազան դեմքեր և արկածներ Դորպատի ուսանողների կյանքից։ (Ակսել Բակունց) ◆ Հասկանու՞մ եք՝ քարի մեջ փորել է հրաշալի դեմքեր։ Եղիշե Չարենց
  8. քրիստոնեական կարգ, որ ցույց է տալիս գործողության կամ առարկայի դիմային հարաբերությունը խոսողի հետ
  9. դեմքեր, մարդիկ, անձնավորություններ
  10. առարկայի պատկերը ◆ Վանա ծովի հայելու մեջ ցոլաց դեմքը Սիփանի։ Հովհաննես Շիրազ
  11. առարակայի արտաքին կողմը, մակերեսը ◆ Քիչ տեղացող անձրևը մաքրել էր երկրի դեմքը:
  12. քերականական կարգ, որ ցույց է տալիս խոսողին, խոսակցինև երրորդ անձին ◆ Առաջին՝ երկրորդ՝ երրորդ դեմք:
  13. (պաշտանվ․) մարդու գլխի դիմացի՝ առջևի մասը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. երես, աչքունք, երեսհարք, երեսքահատ, քիթ ու մռութ, քիթ ու պռունկ
  2. տե՛ս դիմագիծ
  3. տե՛ս անձ, անհատ
  4. տե՛ս անհատականություն, բնավորություն
  5. տե՛ս կերպարանք, տեսք
  6. տե՛ս դիմանկար
  7. տե՛ս կերպար

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. դեմք դարձնել մեկից - մեկի նկատմամբ ունեցած վերաբերմունքը փոխել, երես դարձնել
  2. դեմք ցույց տալ - ներքին հուզմունքը (ուրախությունը, զարմանքը և այլն) դեմքի արտահայտությունը ցույց տալ
  3. դեմքը բացվել - զվարթ՝ ուրախ տեսք ունենալ
  4. դեմքը մթնել - տխրել
  5. դեմքը թթվեցնել - մռայլվել, խոժոռվել
  6. դեմքը փայլել - ցնծագին տեսք ունենալ
  7. դեմք ընդունել, դեմք ստանալ
    1. գործ է ածվում հատկապես մի քանի որոշիչ բառերով՝ ուրախ, լուրջ, թախծոտ, խոժոռ և այլն բառերի հետ և նշանակում է դեմքի վրա ուրախություն, լրջություն, թախիծ, խոժոռում և այլն արտահայտել
    2. դիմագծերը փոխել
  8. դեմքին կարդալ - դեմքի արտահայտությունից հասկանալ (միտքը)
  9. դեմքի գույնը տեղը գալ
    1. վերականգնվել նախկին հոգեվիճակը
    2. կազդուրվել, առողջանալ
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. դեմք(ը) դեմքեր(ը)
Սեռ. դեմքի դեմքերի
Տր. դեմքի(ն) դեմքերի(ն)
Հայց. դեմք(ը) դեմքեր(ը)
Բաց. դեմքից դեմքերից
Գործ. դեմքով դեմքերով
Ներգ. դեմքում դեմքերում








Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։