Jump to content

երամակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից` *ramak. հմմտ. միջին պարսկերեն ramak, բելուջերեն ramag:

Գոյական

  1. ընտանի կենդանիների (առավել. ձիերի) խումբ՝ հոտ՝ երամ։ ◆ Ուղտերի, ձիաների, ջորիների և փղերի երամակները արածում էին վրանների շուրջը։ (Րաֆֆի) ◆ Ճոխ ու ընդարձակ հովիտներում խաղաղ արածում էին գոմեշների երամակները։ Հովհաննես Թումանյան

Բացատրություն

  1. (նորբ․) ձիերի խումբ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։