Jump to content

երկինք

Վիքիբառարան-ից

Հայերեն

«երկինք» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Երկինք

Դասական ուղղագրութեամբ՝ երկինք


Արտասանություն

[խմբագրել]

վանկեր՝ եր•կինք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *d(i)ui-n-` *dei - «փայլել, շողալ» արմատից *-u աճականով՝ «շողացող երկինք»։ Հմմտ.՝ հին հնդկ. *dyau «երկինք», *divām «օր», հայ. տիւ, հին սլավ. дънь, լիտվ. diena «օր»։ Կան հնչյունական դժվարություններ։ Հնարավոր է երկիր բառի համաբանական ազդեցությունը։

Գոյական

  1. երկիրը շրջապատող տիեզերական տարածություն
  2. երկրի վերևում երևացող կամարաձև (սովորաբար կապտավուն) տարածություն, երկնակամար ◆ Մյուսներն էլ գնում են իրենց աշխատանքով նոր բնակարան են շինում և դարձյալ նույն կապույտ ժպտուն երկնքի տակ։ Հովհաննես Թումանյան
  3. ըստ կրոնական պատկերացումների` աստծու, հրեշտակների և այլնի բնակության վայրը տիեզերական տարածության մեջ ◆ Ու էսպես մեռավ արդար ծերունին, ինքն արքայություն գնաց երկնքում: Հովհաննես Թումանյան
  4. նախախնամություն, աստվածային զորություն (հնց․) (ժղ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. երկին, մթնոլորտ, երկանամայր, վերնաշխարհ, վերներ, աստծու մաղ
  2. երկնակամար, երկնագունդ, երկնաձեղուն, երկնքի գմբեթ, երկնքի ծով, երկնքի կամար
  3. տե՛ս նախախնամություն
  4. տե՛ս արքայություն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. երկինք բարձրացնել
    1. չափազանց գովաբանել, հարկ եղածից՝ արժանիից ավելի գովել
    2. դիրքով՝ աստիճանով բարձրացնել
    3. ուժգնացնել, ուժեղացնել, բարձրացնել (ձայնը)
  2. երկինք գնալ - մեռնել
  3. երկինք ելնեմ աստղերի վրա ման գաս, երկինք ելնես` գետինք իջնես, երկինք ելնես` վեր գաս գետին - տե՛ս երբեք
  4. երկինք հանել, երկինք հասցնել - տե՛ս գովել, փառաբանել
  5. երկինք ուղարկել - տե՛ս սպանել
  6. երկինք ու երկիր - տե՛ս հակադիր
  7. երկինքը գլխին մթնել - անակնկալ աղետից ընկճվել՝ խուճապի մատնվել
  8. երկինքը գլխին փուլ ածել, երկինքը գլխին փուլ բերել - տե՛ս դժբախտացնել
  9. երկինքը գլխին փուլ գալ - տե՛ս դժբախտանալ
  10. երկինքը ծծերը վեր է թողել - տե՛ս անձրևել
  11. երկնքի աղեղ - տե՛ս ծիածան
  12. երկնքի բնակիչ - տե՛ս թռչուն
  13. երկնքի գմբեթ, երկնքի ծով, երկնքի կամար - տե՛ս երկնակամար
  14. երկնքի յոթ կամար - տե՛ս ծիածան
  15. երկնքի սյուները քաշել - տե՛ս հուսահատեցնել
  16. երկնքին աղերսագիր պիտի տա - տե՛ս երկայնահասակ
  17. երկնքից աստղեր իջեցնել, երկնքից աստղեր վայր(վեր) բերել - տե՛ս հրաշագործել
  18. երկնքից աստվածել էլ որ գա - տե՛ս երբեք
  19. երկնքից ընկած - տե՛ս անտեղյակ
  20. երկնքից ընկնել - տե՛ս հայտնվել
  21. երկնքից իջած - տե՛ս անտեղյակ
  22. երկնքից լույս վեր գալ - տե՛ս փրկվել
  23. երկնքից կրակ թափվել
    1. շոգանալ
    2. պատուհասվել
  24. երկնքից հրեշտակ վեր բերել - տե՛ս հրաշագործել
  25. երկնքում սավառնել - տե՛ս երազել
  26. երկինք-գետին, երկինք-գետինք - տե՛ս աշխարհ, տիեզերք
  27. երկինք-գետին գլխին մթնել
    1. դժբախտանալ
    2. պատուհասվել

Աղբյուրներ

[խմբագրել]


Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Երկինք: