Jump to content

էմբարգո

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ էմ•բար•գո 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. որևէ բանի արտահանման ու ներմուծության արգելք
  2. (իրավբ.) օտար տերության պատկանող ունեցվածքի (նավի, բեռների և այլն) ներկալում, նավարգելք
  3. ապրանքների, ոսկու, արժեթղթերի' որեւէ երկրից ներմուծման կամ որնէ երկիր արտահանման պետական արգելք, ՄԱԿ-ի կանոնադրությամբ էմբարգոն, որպես հավաքական ճնշման միջոց, թույլատրվում է կիրառել այն երկրի նկատմամբ, որի գործողությունները սպառնում են միջազգային անվտանգությանը
  4. (դիվ․) արգելք կառավարության կողմից իր երկիր ցանկացած ապրանքի ներկրման կամ երկրից արտահանման վերաբերյալ
  5. (տնտգ․) ապրանքների կամ արժութային արժեքների՝ որևէ երկրից արտահանելու կամ որևէ երկիր ներմուծելու արգելում պետական իշխանության կողմից
  6. երկրի նավահանգիստներից ուրիշ երկրների կամ իր նավերի դուրս գալը և օտարերկրյա նավերի՝ նավահանգիստներ մտնելն արգելելը պետական իշխանության կողմից կամ դրանց հարկադրաբար պահելը տարածքային ջրերում՝ որպես ազդամիջոց կամ փոխճնշման գործողություն (ի պատասխան այլ պետության անօրինական գործողությունների)
  7. ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կոլեկտիվ պատժիչ միջոցառում այն պետության նկատմամբ, որի գործողություններն սպառնում են միջազգային անվտանգությանը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս ապրանքարգելք
  2. տե՛ս նավարգելք
  3. արգելել, կալանք դնել
  4. (տնտգ․) պետական իշխանության կողմից ապրանքների կամ արժութային արժեթղթերի՝ որևէ երկրից արտահանելու կամ որևէ երկիր ներմուծելու արգելում

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ռ․Ա․ Վարդանյան, Պատմական տերմինների համառոտ բառարան, Երևան, 2003 — 80 էջ։
  • Լիլիթ Թութխալյան, Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարան (Տիգրան Մեծ), Երևան, 2004 — 56 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։