Jump to content

թառ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թառ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *trs-` *ters- «չորանալ» արմատի ձայնադարձային ձև. հմմտ. հունարեն ταρσός, ταρρός, հին վերին գերմաներեն darra «չորացնելու հարմարանք»։

Գոյական

  1. փայտի հորիզոնադիր ձող, որի վրա հավերը թառում են ◆ Աղվեսն եկավ բարձր սարից, հարցմունք արավ լիքը թառից։ Հովհաննես Թումանյան
  2. սայլի երկու կողմից ձգված ձողերը ◆ Այս բամբիռը, որ թրթռում է մատներիս տակ, հավերի թառ պիտի դառնա մի օր։ (Ավետիք Իսահակյան)
  3. սայլի առաջին եռնակյունաձև մասը, որի տակ կախված է շարժական սնարքը (մորուքը) ◆ Կոլոտ Բղդեն յուր բոշի տղին առաջն արած Մողնու թառովը ներքև է գալիս։ (Պերճ Պռոշյան)
  4. զառվայր, վերելք (գվռ.) ◆ Ես քո կանաչ թփին թառ՝ քո սոխակն եմ սիրահար։ Հովհաննես Հովհաննիսյան , ◆ Ոսկի բլբուլ վարդին թառ։ (Ավետիք Իսահակյան)
  5. ձյան վրա բացված ճանապարհ որ հաճախակի երթևեկության հեռևանքով ամրացած է (գվռ.) ◆ Թառ՜, թա՜ռ, թա՜ռ
  6. նստելու բարձրադիր տեղ (փխբ․) ◆ Ահա, ագռավները թառ են լինում Կու-Սուի աշտարակի վրա։ (Ավետիք Իսահակյան)
  7. նույնն է՝ թախտակ ◆ Մարկոսը նստել է իրանց տանիքի վրա դարսած ցախի վրա, ուր սովորաբար թառ են լինում ճնճղուկները։ (Ղազարոս Աղայան)
  8. թառելը ◆ Շուրթդ վարդին վրա կառնե թառ։ (Միսաք Մեծարենց)
  9. լարային կսմիթային երաժշտական նվագարան (գործիք), տարածված Կովկասում և Միջին Ասիայում, Պարսկաստանում, ունի 3 զույգ հիմնական փարդաներ
  10. զույգ բուրդոնային լարեր, նվագում են հարիչով

Ածական

  1. թառած, նստած (ժղ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հավաթառ, թառատեղ(ի), թառք
  2. թերապառեկ (գվռ.), թերի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. թառ անել
    1. նույնն է՝ թառ տալ
    2. Չարմահալ՝ քշել, փախցնել ◆ Ճնճղները լվացած ցորենն ուտում են, թառ արա, մի թողնի ուտեն։ ՍԲ
  2. թառ ընգնել - Չարմահալ՝ մոլորվել, երամից կտրվել՝ մնալ մենակ ◆ Ճնճղները վլացած ցորենն ուտում են, թառ արա, մի թողնի ուտեն։ ՍԲ
  3. թառ ինել՝ լինել
    1. թառել
    2. (հեգն․) բարձր տեղ նստել (մարդու մասին)
  4. թառ տալ
    1. կախել ◆ Լվացքը թառ տուր։
    2. ձյունը տակիս սկսել հալվել
    3. շատ հոգով որևէ ուտելիք արագ-արագ ուտել-վերջացնել, կամ որևէ բան իրար ձեռքից խլխլելով գնել՝ վերցնել
  5. թառը դնել - որևէ գործ զանց առնել, որևէ գործի հետ գլուխ չդնել
  6. թառը ելլալ
    1. թառել
    2. (հեգն․) բարձրանալ
  7. թառը հանել
    1. գովաբանելով բարձրացնել
    2. անկարելին անել
  8. աչքերը թառ տալ - աչքերը՝ հայացքը հառել՝ մեկի կամ մի բանի վրա ◆ Աչքերը վրես թառ տվեց անամոթը։ (Պերճ Պռոշյան)
  9. հավ անել, թառը դնել - որդուն կատարյալ չափահաս դարձնելով ամուսնացնել և տուն ու տեղի տեր դարձնել
  10. հավը՝ թառը օի՛ չիմանա - Սեբաստիա՝ խիստ գաղտնի, անձայն, անշշուկ
  11. հավը՝ թառը (ի թառի) չիմացավ՝ չիմացած - Սեբաստիա՝ խիստ գաղտնի, անձայն, անշշուկ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։