Jump to content

ժողովածու

Վիքիբառարան-ից

Հայերեն

Գոյական

վանկեր՝ ժո•ղո•վա•ծու 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. զանազան կարգի ստեղծագործությունների, հատվածների և այլն ընտրությամբ հավաքված նյութեր պարունակող գիրք ◆ Լույս է տեսել Պետրոգրադում Հայոց գրականության ժողովածուն: Հովհաննես Թումանյան ◆ Սա այն Մինասյանն է, որի ժողովրդական բանահյուսությունների ժողովածուն անցյալ օրը կարդում էինք միասին։ (Նար-Դոս)
  2. միատեսակ կամ իրար հետ կապ ունեցող առարկաների հավաքածու, ◆ Միջատների ժողովածու, ցուցանմուշների ժողովածու: ◆ Մեծ մասամբ սրբության ժողովածուներ և նախնի գահակալների ժառանգած թանկագին իրեր էին։ (Մուրացան)
  3. միևնույն հեղինակի, մասին հավաքված ու հրատարակված երկերի ամբողջությունը ◆ Երկերի ժողովածու: ◆ Դա խմբագրական առաջնորդ չէ, այլ հայհոյանքների մի ժողովածու: (Մուրացան)
  4. (հրտ․) տպագրական երկ, որը պարունակում է տարրեր հեղինակների կամ մեկ հեղինակի մի քանի ինքնուրույն աշխատություններ, որոնք սովորաբար գրված են լինում առնչակից, կամ հարակից, թեմաների շուրջը, բայց որևէ գիտության սիստեմատիկ շարադրանք չեն կազմում
Հոմանիշներ
[խմբագրել]

հավաքածու, ծաղկաքաղ, հատընտիր, փունջ, հասկաքաղ

Արտահայտություններ
[խմբագրել]
  1. օրենքների ժողովածու
  2. երկերի ժողովածու

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։