Jump to content

խեթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խէթ

վանկեր՝ խեթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. Նոր Ջուղա՝ Եռք, քոր։ 2 փխբ․ Վիշտ, ցավ, խղճի խայթ։ ◆ Ում սրտումը մի խեթ կա, աստված բարին կատարի ։ (Խաչատուր Աբովյան)
  2. 3․ Արարատյան՝ Ատելություն, քինախնդրություն,ոխ, վրեժ։

Ածական

  1. Արարատյան՝ Ղարաբաղ՝ խոժոռ, խոլոր, խիստ ◆ Սեպուհները նստեցին՝ մռայլ ու խեթ հայացքները հատակին իջեցնելով։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Վարդանը խեթ աչքով նայեց նրա երեսին։ (Րաֆֆի) ◆ (Նա) խեթ նայում էր մեզ։ (Վահան Տերյան) ◆ Բարեկամ անձանց վրա կասկածով ու խեթով էին նայում։ (Մուրացան) ◆ Բայց օր մ՛ալ խեթ եղավ ձին և խարազանս խոտեց։ (Դանիել Վարուժան) ◆ Շրջում է այդտեղ գողեգող ոստիկանը խեթ ու տռուզ։ Եղիշե Չարենց

Մակբայ

  1. խոժոռ կերպով, խստոր
  2. խոժոռ հայացք, նայվածք
  3. կասկածանք, տարակույս

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խիստ, խոժոռ, խեթումեթ, ծուռ
  2. տե՛ս խստադեմ
  3. տե՛ս խստորեն
  4. տե՛ս շիլ
  5. տե՛ս կասկածանք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. Խեթ գալ, ՆՋ քոր գալ, եռ գալ։ ◆ Երբ մոր կաթը շատանում է, ծծերը խեթ են գալիս(ԱՏՍ)։
  2. Խեթ-խեթ անել՝ եղել, Խոլոր-մոլոր աչքերով նայել։ ◆ -Դե հինչըս խեթ-խեթ յեղըմ (Ձ)։
  3. խեթ լինելը - չենթարկվել, ընդվզել
  4. խեթ նայել
    1. խոժոռ, խիստ հայացքով նայել
    2. անբարյացակամությամբ, անվստահությամբ , թերահավատությամբ նայել
    3. հանդիմանությամբ նայել
  5. խեթ աչքով մտիկ տալ
  6. խեթ աչքով նայել
  7. խեթ - մտիկ տալ
  8. խեթ - խեթ մտիկ տալ
  9. խեթ - խեթ նայե
  10. խեթ հայացք
  11. խեթով նայել

Աղբյուրներ

[խմբագրել]