Jump to content

կլոր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կ(ը)•լոր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. շրջանի, օղակի ձև ունեցող, շրջաձև, բոլորաձև
  2. գնդի ձև ունեցող, գնդաձև

Գոյական

  1. ոսկե դրամ (փխբ․)
  2. տե՛ս կլորիկ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. բոլորակ, բոլորշի, բոլորակաձև, կորակլոր, շրջանաձև, շրջանակաձև, կլորաձև, պարուրաձև, կլորակ, կլորիկ, կլորավուն, շրջանակերպ, շրջանանման, կորակլոր, կսկոր, կլպոր, կոլոճիկ, կոլոլ, կոկո, պոլոլիկ, պոլոճիկ, ճուռեկ (գվռ․)
  2. գնդաձև

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կլոր թիվ, հաշիվ - մոտավոր թիվ, հաշիվ, երբ հաշվի չեն առնվում կոտորակները կամ միավորները
  2. կլոր որդեր - որդերի խմբի մի տիպը, որին պատկանում են ստրատուսը, ասկարիդը և այլն (կենդբ․)
  3. կլոր ձայնավոր - տե՛ս շրթնայնացած ձայնավոր
  4. կլոր ճիճու - նույնն է՝ ասկարիդ
  5. կլոր սեղան
    1. դիվանագիտական խորհրդակցությունների սեղան
    2. իրավունքների, պայմանների և այլն հավասար վիճակ
  6. կլոր տարի - ամբողջ տարին
  7. կլոր փակագիծ - կիսաշրջանափև գծերից կազմված փակագիծ
  8. կլոր գիլաս - տե՛ս բալ
  9. կլոր գնդիկ - տե՛ս կուլիկ
  10. կլոր-կլոր - տե՛ս կլորաձև
  11. կլոր պար - տե՛ս շուրջպար

Աղբյուրներ

[խմբագրել]