Jump to content

կողմ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ կողմ

վանկեր՝ կողմ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գրաբարյան «կողմն» ձևից, որն էլ կազմվել է կող արմատից՝ -մն վերջածանցով (հին կազմություն)։

Գոյական

  1. որևէ բանի կողքային տարածություն՝ տեղ, ինչպես նաև այդ ուղղությունը ◆ Հորիզոնի կողմերը:
  2. որևէ բանի միջին գծից՝ մեջտեղից աջ կամ ձախ ընկած տարածություն՝ տեղ, ինչպես նաև որևէ բանից աջ կամ ձախ գտնվող ուղղությունը ◆ Սեղանի մի կողմում գրքեր են դարսված։
  3. ուղղություն ◆ Ո՞ր կողմն ես գնում։
  4. եզր, ափ ◆ Գետի՝ ծովի արևմտյան կողմ:
  5. առարկայի կողային մակերես, կողք, կող ◆ Նավի աջ կողմը թեքվել Էր։
  6. (փխբ․) դեպքերի կենտրոնից՝ գլխավոր ուղուց՝ գծից դուրս՝ հեռու ◆ Պայքարից ու առօրյա եռուզեռից մի կողմ էր կանգնել։
  7. առարկայի՝ իրի և այլնի մակերեսներից յուրաքանչյուրը ◆ Վերարկուի երեսի կողմը:
  8. որևէ բանի բաղկացուցիչ մաս՝ տարր։ ◆ Վեպի գեղարվեստական կողմը թույլ է։
  9. հատկություն, առանձնահատկություն ◆ Զեկուցման թույլ և ուժեղ կողմերը:
  10. կողմնակից, թեր, համախոհ
  11. որոշ ուղղությամբ ընկած բնակավայր, երկիր, գավառ
  12. (երկրչ․) երկրաչափական մակերևույթի (մարմնի) տարածությունը սահմանափակող ուղիղ գծի հատված
  13. (իրավգ․) մարմինները և անձինք, որոնք քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն
  14. մարդ կամ մարդկանց խումբ, որ որևէ հանգամանքներով հակադրության մեջ է գտնվում մի ուրիշ մարդու կամ մարդկանց խմբի հետ
  15. իրար հետ ազգակցական կապերով կապված մարդկանց խումբ

Կապ

  1. մոտ, մոտերքը, դեմ ◆ Երեկոյան կողմը կգամ քեզ մոտ։

(բացառական հոլով)՝ կողմից

  1. նկատմամբ, վերաբերմամբ, ինչ վերաբերում է
  2. տեսակետով, ելակետ ունենալով
  3. մեկի անունից, մեկին ներկայացնելով
  4. որքան որ կախված է մեկից

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ուղղություն, կույս (հին), (գվռ․)՝ դի, դիհ, դեխ, կուռ, կուշտ
  2. տե՛ս ափ
  3. տե՛ս կող, կողք
  4. տե՛ս հատկություն
  5. տե՛ս համախոհ
  6. թեր, կողմնակից
  7. տե՛ս երկիր
  8. տե՛ս մոտ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կողմը անցնել (մեկի)- մեկին համակիր լինել, մեկին պաշտպանել՝օգնել՝օժանդակել
  2. կողմը բռնել (մեկի)
    1. մեկի կողմն անցնել, կողմնակից դառնալ
    2. կողմնապահություն անել, պաշտպանել (թեկուզ և անիրավացիորեն)
  3. իր (յուր) կողմը գրավել՝ գցել՝ ձգել - իրեն համախոհ՝ կողմնակից դարձնել
  4. կողմը պահել (մեկի) - նույնն է՝ կողմը բռնել
  5. կողմը տաշել (մեկի)- մեկի օգտին գործել՝ խոսել
  6. իր (յուր) կողմը քաշել - նույնն է՝ իր կողմը գրավել
  7. կողմը քաշել (մեկի)- նույնն է՝ քաշել (մեկին)
  8. մի կողմ դնել
    1. չօգտագործել, պահել, խնայել, ետ դնել
    2. մի կողմ թողնել, հաշվի չառնել, ուշադրության չարժանացնել, անտեսել
    3. առժամանակ չզբաղվել մի բանով
  9. մի կողմ թողնել
    1. հաշվի չառնել, ուշադրության չարժանացնել, անտեսել
    2. առժամանակ չզբաղվել մի բանով

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։