Jump to content

հանգիստ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«հանգիստ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ հան•գիստ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. պարապմունքի՝ աշխատանքի և այլնի դադար՝ ֆիզիկական ու մտավոր ուժերի վերականգնման համար ◆ Կեսօրվա հանգստից հետո շարունակում էր պարտեզի աշխատանքը։ (Ավետիք Իսահակյան)
  2. հոգեկան անդորրություն՝ խաղաղություն ◆ Քանի, քանի կամեցել եմ հանգիստ գտնել կյանքիս մեջ։ Հովհաննես Հովհաննիսյան
  3. ապահով կյանք ◆ Հանգիստ չունինք և ոչ մի տեղ, լսող չկա մեր հառաչ։ Հովհաննես Հովհաննիսյան
  4. հասարակական կյանքի խաղաղություն
  5. կարճատև դադար՝ ընդմիջում
  6. ապահովություն, անվտանգ վիճակ
  7. հանգստանալու տեղ, կայան (հնց․)
  8. գերեզման
  9. թաղում
  10. վերջ, ավարտ
  11. ազատ ժամանակ իրականացվող գործունեություն է, որն ուղղված է մարդու ֆիզիկական և հոգեբանական լարվածության ու հոգնածության թոթափմանը, ուժերի վերականգնմանը

Ածական

  1. հեշտ, չհոգնեցնող, դյուրին ◆ Հանգիստ ճանապարհ։
  2. անդորր, անվրդով ◆ Երանի ձեզ, որ ոչինչ չգիտեք, որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք։ Հովհաննես Թումանյան
  3. խաղաղ, առանց աղմուկի՝ վրդովմունքի
  4. մեղմ, հեզաբարո
  5. ապահով, անկասկած ◆ Ապրանքդ ազատ բաց թող ու հանգիստ գնա քո գործին։ Հովհաննես Թումանյան
  6. թույլ, ոչ բուռն, մեղմ

Մակբայ

  1. հեշտ, չհոգնեցնող, դյուրին
  2. անդորր, անվրդով
  3. խաղաղ, առանց աղմուկի՝ վրդովմունքի
  4. մեղմ, հեզաբարո
  5. ապահով, անկասկած
  6. թույլ, ոչ բուռն, մեղմ
  7. հեշտությամբ, առանց հոգնելու, առանց նեղության՝ չարչարանքի ◆ Հանգիստ կտիրես և Թմուկ բերդին, որ չես կարենում էսքան ժամանակ։ Հովհաննես Թումանյան
  8. (գյուղտնտ․) (անտառ․) բույսերի ֆիզիոլոգիական վիճակ որի դեպքում կտրուկ դանդաղում է աճը և իջնում նյութերի փոխանակության ինտեսիվությունը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դադար
  2. խաղաղություն, անդորր, հանգստություն, հանդարտություն, անդորրություն, հանգստավետություն, տեղ ու դադար, դար ու դադար (խսկց․)
  3. ընդմիջում
  4. ապահովություն, անվտանգություն
  5. տե՛ս ավարտ, վերջ
  6. տե՛ս գերեզման
  7. տե՛ս քուն
  8. հեշտ, դյուրին, հանգստավետ, դյուրակյաց, անհոգ, ռահաթ (բրբ․)
  9. խաղաղ, անդորր, անխռով, հանդարտ, դինջ (բրբ․), անվրդով
  10. տե՛ս մեղմ
  11. տե՛ս ապահով
  12. թույլ, մեղմ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հանգիստ գտնել - մեռնել
  2. հանգիստ թողնել մեկին
    1. չնեղացնել, չտանջել
    2. գլխացավանք չպատճառել
    3. ձեռք քաշել մեկից
    4. չգործածել, ձեռք չտալ, ձեռքը չվերցնել մի բան
  3. հանգիստ կարդալ (եկեղ․) (հնց․) - հոգեհանգստյան աղոթքը կարդալ
  4. հանգիստ կենալ՝ մնալ
    1. չարաճճիություններ չանել
    2. հանգստանալ, չմտատանջվել
    3. ապահով լինել, չերկմտել, չկասկածել
  5. հանգիստ տալ
    1. չնեղացնել, չտանջել
    2. գլխացավանք չպատճառել
    3. ձեռք քաշել մեկից
    4. չգործածել, ձեռք չտալ, ձեռքը չվերցնել մի բան
  6. հանգստի ժամ - աշխատանքային օրվա մեջ կարճատև ընդմիջում՝ նախաճաշի ու հանգստի համար
  7. հանգստի կոչել
    1. հանգստի ուղարկել
    2. հանգիստ թողնել, այլևս չգործածել
  8. հանգստի տուն - ամառանոցային հաստատություն աշխատավորների արձակուրդային հանգստի համար
  9. հանգստի օր - շաբաթվա այն օրը, երբ տվյալ հիմնարկը՝ հաստատությունը չի աշխատում
  10. հանգիստ եղեք՝ կացեք - միամիտ կացեք, ապահով եղեք
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. հանգիստ(ը) -
Սեռ. հանգստի -
Տր. հանգստի(ն) -
Հայց. հանգիստ(ը) -
Բաց. հանգստից -
Գործ. հանգստով -
Ներգ. - -

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Տիգրան Սարգսյան, Իրինա Սահակյան, Ծառայությունների ոլորտի բացատրական համառոտ բառարան, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2016 — 162 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։