Jump to content

հարկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«հարկ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով, տարբերակ 1
«հարկ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով, տարբերակ 2

Դասական ուղղագրութեամբ՝ յարկ

վանկեր՝ հարկ 

հարկ1

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. (հարկ - կարիք, անհրաժեշտություն) Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *pr-g-՝ *per- «փորձել, վտանգ» արմատից, որիտեղից *ph- սկզբնահնչյունով և այլ աճականով՝ փորձ. հմմտ. հունարեն πείρα՝ «փորձ», գոթերեն fairina «հանցանք, մեղք», հին իսլանդերեն far «վտանգ»։
  2. (հարկ - տուրք) Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. *harga- «հարկ, տուրք», այլև ավեստերեն harək- «հարձակվել»։

Գոյական

[խմբագրել]
  1. պետք, կարիք, անհրաժեշտություն
  2. հարկադրանք
  3. պետության կողմից սահմանված և ձեռնարկություններից՝ հիմնարկություններից՝ քաղաքացիներից գանձվող պարտադիր վճար, տուրք ◆ Ուղղակի և անուղղակի հարկեր
  4. տե՛ս հարկինք
  5. տե՛ս ռազմատուգանք
  6. (փխբ․)՝ այն, ինչ անհրաժեշտորեն կամ անխուսափելիորեն պետք է անել՝ կատարել՝ ցուցաբերել, տուրք
  7. (տնտգ․) (բանկ․) պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից և այլնից հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում
  8. (ֆին․) հաստատուն չափերով ու սահմանված ժամկետներում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ու այլ վճարողներից պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով գանձվող պարտադիր ու անհատույց վճար է, որը մուծվում է պետական բյուջե
  9. (տնտգ․) տնային տնտեսության կամ ձեռնարկության կողմից կառավարությանը հարկադրաբար վճարվող գումար (կամ ապրանքների և ծառայությունների հանձնում)՝ որոշակի գործունեություն իրականացնելու կամ ունեցվածքի դիմաց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կարիք, պետք, անհրաժեշտություն
  2. տուրք, խարաջ
  3. տե՛ս դրամահարկ
  4. տե՛ս մաքս

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հարկ լինել - հարկավոր՝ անհրաժեշտ լինել
  2. հարկ համարել - հարկավոր՝ անհրաժեշտ համարել
  3. ի հարկե - իհարկե
  4. հարկի դակ դնել - հարկադրել
  5. հարկից ստիպված - կամա-ակամա

հարկ2

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. շենքի մեկ հարթության վրա գտնվող մասերի՝ սենյակների ամբողջությունը, դստիկոն
  2. տուն, բնակարան ◆ Հայրենի հարկ։
  3. ծածկ, տանիք
  4. (փխբ․)՝ իրար վրա շարքերով բարձրացող շինվածքի յուրաքանչյուր շարքը՝ միևնույն հարթությամբ ձգվող մասը ◆ Ընկերս քնում էր տախտակամածի երկրորդ հարկի վրա։
  5. իրար վրա բարձրացող միևնույն հարթության վրա դասավորված մասերի ամբողջությունը ◆ Հեռվում պարզորոշ կերպով գծագրվում էին առագաստների հարկերը։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հարկաբաժին
  2. տե՛ս տուն
  3. տե՛ս տանիք
  4. տե՛ս օթևան

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  • Դանիել Ջհանգիրյան, Բանկային տերմինների բացատրական բառարան, Երևան, «Նոյյան տապան», 2008։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Ա․Հ․ Բայադյան, Ֆինանսական բացատրական բառարան, Երևան, «Ասողիկ», 2004 — 334 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։