Jump to content

հարված

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ հար•ված 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. ուժգին կերպով ձեռքով՝ ոտքով ևն որևէ բանի խփելը
  2. որևէ առարկայով՝ գործիքով ևն մեկին կամ մի բանի խփելը
  3. առարկայի ուժգին բախում մի այլ առարկայի
  4. խոցվածք, վերք՝ սուր առարկայով խփելուց
  5. հրազենի պարպում, զարկ
  6. խայթվածք (օձի, կարիճի և այլն)
  7. շեշտակի հարձակում, հանկարծակի և վճռական գրոհ
  8. (փխբ․) անհաջողություն, ձախորդություն
  9. (փխբ․) աղետ, չարիք, պատուհաս
  10. (փխբ․) հոգեկան ցնցում, տառապանք որևէ բանի պատճառով
  11. տե՛ս կաթված
  12. (շխմ․) հակառակորդի քարը կտրելը կամ կտրելու սպառնալիքը
  13. (պաշտանվ․) հակառակորդի կարճատև հզոր խոցում միջուկային, սովորական զենքով կամ զորքերի հարձակմամբ
  14. (ռազմ․) հարձակում որևէ թիրախ կամ կարողություն ոչնչացնելու կամ վնասելու նպատակով

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. բռնցահարված, կռփահարված, կռփոց, կռուփ, պոնդ, պլնդրիկ
  2. բախում, բախյուն
  3. տե՛ս բաբախյուն
  4. զարկ
  5. տե՛ս գրոհ
  6. տե՛ս աղետ
  7. տե՛ս անհաջողություն
  8. տե՛ս ցնցում
  9. տե՛ս կաթված
  10. տե՛ս խոցվածք
  11. տե՛ս խայթվածք

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։