Jump to content

հարևան

Վիքիբառարան-ից

Հայերեն

«հարևան» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ հա•րե•վան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հավաստված չէ. հմմտ. միջին պարսկերեն haδ-, ավեստերեն haδa- «միասին» և հայերեն (< իրանական) -ևան (իջևան, օթևան), պարսկերեն avan «ավան»։

Գոյական

  1. դրացի, տան կողքին ապրող ◆ Հանդից տուն դարձան դրկից, հարևան: (Ավետիք Իսահակյան)

Ածական

  1. մոտը՝ կողքին գտնվող, կից ◆ Վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հովհաննես Թումանյան
  2. մոտիկ՝ մոտակա

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. մոտիկ, մոտակա, դրացի, դրկից, երդակից, պատկից, բնակակից, բնակարանակից, (հնց․) դրակից, շրջաբնակ, շրջաբնակիչ
  2. տե՛ս կից
  3. տե՛ս մոտիկ, մոտակա

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]