Jump to content

հերոս

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ հերոս

վանկեր՝ հե•րոս 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ հունարեն ήρως (միջնորդված)։ [հուն. heros]

Գոյական

  1. սխրանքներ՝ սխրագործություններ կատարող մարդ ◆ Հեղափոխության հերոսներն անմահ են։
  2. որևէ բանով աչքի ընկած՝ անուն հանած մարդ ◆ Մրցախաղերի հերոս ◆ Կերուխումերի հերոս
  3. (փխբ․) որևէ մեկի երկրպագության՝ հիացմունքի՝ ընդօրինակության առարկան դարձած մարդ
  4. (փխբ․) իր դարաշրջանի՝ միջավայրի բնորոշող գծերը մարմնացնող մարդ
  5. (գրկն․) գրական երկի (վեպի, պիեսի) գլխավոր գործող անձ
  6. (թատր․) պիեսի գլխավոր գործող անձը` հերոսը կամ հերոսուհին
  7. (թատր․) դերասանական ամպլուա

Ածական

  1. տե՛ս հերոսական
  2. համառոտությամբ գործածվում է Սոցիալիստական աշխատանքի հերոս և Սովետական Միության հերոս կոչումների փոխարեն

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. գլխավոր անձ, գործող անձ
  2. տե՛ս դյուցազն
  3. տե՛ս քաջ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Երևան, «Հայաստան հրատարակչություն», 1986 — 208 էջ։
  • Սերգեյ Իշխանյան, Հունական դիցաբանության տեղեկատու բառարան (Վան Արյան), Երևան, 2006 — 392 էջ։