Jump to content

պայման

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պայման

վանկեր՝ պայ•ման 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հայկական բառ

Գոյական

  1. համաձայնություն երկու կամ ավելի կողմերի միջև որևէ բանի մասին ◆ Պայմանի ուժով ստիպում է, ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի։ Հովհաննես Թումանյան
  2. պայմանագրի՝ համաձայնության կետ՝ հոդված, որով այս կամ այն պարտավորությունն է դրվում պայմանավորվող կողմերի վրա ◆ Ճապոնական հրամանատարության հետ կնքած զինադադարի պայմանների համաձայն, Պրիմորյեի խմբավորման զորամասերը երեսուն կիլոմետր հեռացան երկաթգծից։ (Ալեքսանդր Ֆադեև)
  3. պահանջ կամ առաջարկ, որ անում է կողմերից մեկը որևէ կարգի համաձայնության համար ◆ Նա այնպիսի պայմաններ առաջարկեց այդ գործարքի համար, որ ստիպված եղանք հրաժարվել։
  4. (հոգնակի՝ պայմաններ) կյանքի՝ հասարակական գործունեության՝ արտադրության և այլ որևէ բնագավառում գոյություն ունեցող կամ սահմանված կանոններ ◆ Գրադարանից օգտվելու պայմաններ: ◆ Էլեկտրականության օգտագործման պայմաններ: ◆ Բուժական ռեժիմի պայմաններ:
  5. (հոգնակի՝ պայմաններ) այն հանգամանքները, որոնց մեջ տեղի է ունենում՝ կատարվում է որևէ բան ◆ Կյանքի՝ աշխատանքային՝ կենցաղային պայմաններ:
  6. որևէ բանի համար անհրաժեշտ հիմք, նախադրյալ ◆ Զգում էր, որ այդպիսի դեպքերում սառնասրտությունն է առաջին անհրաժեշտ պայմանը: (Շիրվանզադե)
  7. որևէ բանի համար առկա հնարավորությունների ամբողջությունը ◆ Եթե… արտաքին առևտուրն այս երկրում նատուրալ ռենտան փողային ռենտա դարձնի, ապա կկործանվի Ճապոնիայի օրինակելի հողագործական կուլտուրան։ ◆ Այդ կուլտուրայի գոյության տնտեսական նեղ պայմանները կքայքայվեն։ (Կարլ Մարքս)
  8. (հոգնակի՝ պայմաններ) որևէ բանի հիմքում դրված նախադրյալ՝ տվյալ ◆ Թեորեմի պայմաններ: ◆ Խնդրի պայմանների համաձայն պետք էր կատարել հետևյալ գործողությունները։
  9. պայմանաժամ, որևէ կարգի համաձայնության գործողության ժամանակը՝ ժամկետը ◆ Նրանց պայմանը մինչև գարուն է։ Հովհաննես Թումանյան
  10. կապական նշանակությամբ՝ պայմանով - նույնն է՝ պայմանով, որ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հանգամանք, պարագա
  2. վիճակ, դրություն, կացություն
  3. համաձայնություն, ուխտ, դաշն, դաշինք, ղավլ (գվռ․)
  4. պայմանակետ, համաձայնակետ
  5. պահանջ, առաջարկ
  6. տե՛ս կանոն
  7. հիմք, նախադրյալ
  8. նախադրյալ, տվյալ
  9. տե՛ս պայմանաժամ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պայման անել
    1. որոշ պայմաններով համաձայնություն կնքել
    2. պայմանավորվել
  2. պայման դնել
    1. որևէ բանի համար անհրաժեշտ նախապայման համարել, համաձայնության համար որոշակի առաջարկություն անել՝ պահանջ ներկայացնել
    2. պայմանավորվել, համաձայնություն կնքել
  3. պայման կապել՝ կնքել
    1. որոշ պայմաններով համաձայնություն կնքել
    2. պայմանավորվել
  4. պայմանով, որ… - միայն տվյալ պայմանի առկայության՝ կատարման՝ պահպանման դեպքում

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։