Jump to content

պտույտ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պտոյտ

վանկեր՝ պ(ը)•տույտ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս փոխառություն իրանական աղբյուրից։

Գոյական

  1. շրջանաձև շարժում (մի բանի շուրջը), ոլորապտույտ շարժում ◆ Դու կբերես… Եվ գետերի ընթացք, և լեռների շղթա, և հողմերի պտույտ՝ բեղմնավոր ու զորեղ։ Եղիշե Չարենց ◆ Այդ տեսարանը նման էր հողմի պտույտին: (Ակսել Բակունց)
  2. առանցքի շուրջ պտտվելը՝ դառնալը ◆ Եվ մեծ անիվի ծանր պտույտը և փոկերը հարյուրապատիկ արագ թափ էին հաղորդում վերջին պտուտակին։ (Ակսել Բակունց)
  3. այդպիսի շարժումների յուրաքանչյուր ամբողջական շրջանը
  4. ոլորապտույտ ընթացք, գալարում, ոլորան (ճանապարհի, գետի և այլնի) ◆ Ճանապարհը այժմ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի սարի զառիվերը։ (Րաֆֆի) ◆ Առուն… օձանման պտույտներով բակերն էր մտնում։ (Ակսել Բակունց)
  5. հոսող ջրի շրջանաձև հոսանք մի տեղում, ջրապտույտ ◆ Մի քանի պտույտների մեջ թե՛ ձին և թե՛ ձիավորը սկեցին ջրի տակ։ (Րաֆֆի)
  6. զբոսանք, ման գալը, շրջելը ◆ Ինչե՞ր չէր անում դասընկերուհիների հետ, ինչ կատակներ, գժություններ, երբ մանավանդ խմբովին վերադառնում էին «պտույտից»: (Շիրվանզադե)
  7. շրջագայություն
  8. (փխբ․) որևէ բանի ընթացք, հորձանք ◆ Գիտցեք ապա դժբախտության պտույտն է ինձ պատել անել։ (Շոթա Ռուսթավելի)
  9. տե՛ս հորձանք
  10. (բրբ․) քարկտիկ խաղի մի ձևը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. շրջապտույտ, շրջադարձ, պտույտք, շրջան, (հնց․) վերաշրջություն, հիռ, ջուռ, կլորման (գվռ․)
  2. տե՛ս ոլորան
  3. տե՛ս շրջապտույտ
  4. տե՛ս զբոսանք
  5. տե՛ս շրջագայություն
  6. տե՛ս հորձանք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պտույտ անել
    1. պտտվել, պտույտ գործել ◆ Աշխարհս մի անիվ է, որ շարունակ պտույտ է անում: (Պերճ Պռոշյան)
    2. դառնալ, շրջվել
    3. շրջել, զբոսնել ◆ Դալար դաշտերում իմ մանկանս հետ պտույտ եմ անում: (Ավետիք Իսահակյան)
  2. պտույտ գալ
    1. պտտվել, պտուտական շարժում գործել ◆ Հարված կրողն ապտակի թափից պտույտ եկավ: (Շիրվանզադե)
    2. շրջել, շրջագայել ◆ ◆ Պտույտ է գալիս չքնաղ տիրուհին։ Հովհաննես Թումանյան
    3. թափառել
    4. ման գալ, տեղից-տեղ գնալ-գալ
  3. պտույտ գործել - պտույտ կատարել, պտտվել ◆ Ձին կատաղի պտույտ գործեց: (Նաիրի Զարյան) ◆ Օդանավը երկու պտույտ գործեց: (Հրաչյա Քոչար)
  4. պտույտ տալ
    1. պտտել, շարժել, շրջել, դարձնել ◆ Աշխատում էր իր հորինած մեքենան իր նպատակների համեմատ պտույտ տալ: (Րաֆֆի) ◆ Պտույտ է տալիս վիճակը նորից։ Հովհաննես Թումանյան
    2. փաթաթել
    3. պտտվել, շրջել, ման գալ, շրջագայել, անցնել ◆ Պապս գյուղի ճանապարհը կորցրել և մինչև լույս բոստաններում պտույտ էր տվել: (Ակսել Բակունց)
    4. տե՛ս պտույտ գործել ◆ Նա մի անգամ պտույտ տվեց, անցավ դեպի այն կողմը, որտեղից միակ զառիվեր ուղին տանում էր դեպի մոտ գտնված տեղը։ (Րաֆֆի)

Աղբյուրներ

[խմբագրել]