Jump to content

պտտվել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պտտուել

վանկեր՝ պ(ը)•տ(ը)տ•վել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. պտտել բայի կրավորականն ու չեզոքը
  2. իր շարժումով շրջան գծել, շրջանաձև գծով շարժվել ◆ Ուրուրը պտտվում է երկնքում։ Հովհաննես Թումանյան
  3. շրջան կազմել, շրջանաձև ձգել՝ տարածվել ◆ Նրա չորս բոլորը պտտվում էին լեռներում։ (Նաիրի Զարյան)
  4. ընդհանրապես՝ դառնալ, շարժվել, շարժման մեջ լինել ◆ Երկու մշակ… պտտվում են հրեղեն կրակների առջև։ (Շիրվանզադե)
  5. թեքվել՝ ծռվել դեպի որևէ կողմ ◆ Անկյունում նա պտտվեց դեպի ձախ։
  6. բերնեբերան անցնել՝ շրջել ◆ Լուրեր՝ ասեկոսեներ են պտտվում:
  7. վխտալ, հռալ, զեռալ ◆ Այնտեղ զեռուններն են վտառներով պտտվում: (Սովետական գրականություն)
  8. պարելով պտույտներ գործել
  9. շարունակ վերադառնալ նույն հարցին՝ մտքին՝ խնդիրն են ◆ Զրույցը միայն վերջին դեպքերի շուրջն էր պտտվում:
  10. անընդհատ ծագել՝ հառնել՝ զբաղեցնել ◆ Նրա գլխում շարունակ պտտվում էր այն միտքը, թե Այրիվանքը մեծ գանձեր ունի։ (Մուրացան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պտտել, դառնալ, շարժվել, (գվռ․)՝ պարանվել, պտուտանալ, պլրտալ, պտույտ գալ, պտույտ գործել, շրջան անել, շրջան առնել, շրջան գործել, շուռ գալ, պտույտ անել, պարան գալ (գվռ․)
  2. թեքվել, ծռվել
  3. պարել, պտույտներ գործել
  4. ֆռռալ, զզվել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]