Jump to content

ջերմ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ջերմ

վանկեր՝ ջերմ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *guher-mo-` *guher- «ջերմ, տաք» արմատից. հմմտ. հին հնդկերեն gharmá- «տոթ, տաքություն», ավեստերեն garma «շոգ, տոթ», հունարեն θερμος՝ «ջերմ, տաք», ալբաներեն zjarr, zjarm «տաքություն»։

Ածական

  1. տաք ◆ Ջերմ օդ։
  2. բուռն, կրքոտ, եռանդուն, բոցավառ ◆ Նրանք ջերմ պաշտպաններն էին տրադիցիաների։ (Ակսել Բակունց)
  3. (փխբ․) ջերմություն՝ բուռն զգացմունք արտահայտող՝ պարունակող ◆ Նա ջերմ խոսքերով նրանց հրաժեշտ տվեց։ (Նաիրի Զարյան)
  4. (փխբ․) սրտագին, բոցավառ, խանդավառ ◆ Մեր ջերմ ողջույնները տարեք Միության աշխատավորությանը։ (Ավետիք Իսահակյան)
  5. (փխբ․) մտերիմ, հարազատ ◆ Երևում էր՝ նրանք ջերմ ընկներներ էին։ Դերենիկ Դեմիրճյան
  6. (փխբ․) սերտ, մոտիկ, մտերմության՝ բարեկամության վրա հիմնված ◆ Հաստատվել էր մի լուռ և ջերմ բարեկամություն։ Նզ
  7. ջերմացնող, ջերմությամբ լցնող, բորբոքող ◆ Արմենիերի մարմնով մի ջերմ գրգիռ անցավ։ (Ակսել Բակունց)
  8. բորբ, շիկացած, բորբոքուն ◆ Արևը ջերմ՝ կյանք է տալիս ծիլերին։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տաք, ջեռ, տաքուկ
  2. (փխբ․) բուռն, կրքոտ, եռանդուն, խանդավառ, բոցավառ, բոցեղեն
  3. (փխբ․) սիրալիր, սրտանց, հոգեբուխ, գրկաբաց
  4. տե՛ս մտերիմ
  5. տե՛ս սերտ
  6. բորբ, բորբոքուն

Գոյական

  1. տաքություն, ջերմություն
  2. տենդ, դողէրոցք
  3. տաքության չափը՝ աստիճանը
  4. բորբոքման հինգ դասական նշաններից մեկը
  5. (ջրբերկ․) ստորերկրյա ջրեր և աղբյուրներ, որոնք ունեն համեմատաբար բարձր ջերմաստիճան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս ջերմություն
  2. տե՛ս ջերմախտ, դողէրոցք

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
  • Ավետիսյան Վ․Ա․ և ուրիշներ, Ջրաերկրաբանական և ինժեներաերկրաբանական ռուս-հայերեն բացատրական բառարան (Գիտություն), Երևան, 1995 — 351 էջ։