Jump to content

սարքել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ սար•քել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. պատրաստել ◆ Արկղ՝ դագադ՝ սեղան սարքել:
  2. կառուցել ◆ Տուն՝ շենք սարքել:
  3. սարքի բերել, սարքի գցել, վերանորոգել, նորոգել ◆ Ժամացույցը՝ մեխանիզմը սարքել:
  4. կարգի բերել, հարդարել, հավաքել ◆ Տունը՝ սենյակը՝ մազերը սարքել:
  5. շտկել, ուղղել, կարգի բերել ◆ Հագուստը՝ գոտին՝ օձիքը սարքել:
  6. կազմակերպել ◆ Խնջույք՝ հարսանիք սարքել:
  7. հորինել, մոգոնել ◆ Ինչե՞ր ես սարքում: ◆ էսպես բան սարքեց էն Համոն իմ դեմ։ Հովհաննես Թումանյան
  8. նյութել, լարել ◆ Որքա՜ն ոճիր գիտեն սարքել նենգ մարդիկ։ (Շուշանիկ Կուրղինյան)
  9. անել, մի բանով զբաղվել ◆ Մի գնացեք տեսեք՝ ի՞նչ է սարքում նա այնտեղ։
  10. առաջ բերել, ստեղծել, պատճառել ◆ Այդ նույն գիշեր Իվան բեյի կնիկը թոնթորաց, կռիվ սարքեց, չեկավ նրա մոտ։ (Ակսել Բակունց)
  11. կահավորել, սարքավորել ◆ Սրա-նրա տնից հավաքում էին հարմար իրեր… տունը զարդարում, …ապա, սենյակը սարքելուց, խոնարհ գլուխ տալիս եկվորին, ներս մտնում։ (Ակսել Բակունց)
  12. գործածելու՝ օգտագործելու պատրաստ վիճակի բերել ◆ Քեռի Խեչանը դարձյալ տնքաց ու չիբուխը սարքեց: Հովհաննես Թումանյան
  13. ստեղծել, ստեղծագործել, կերտել ◆ -Փա՜ռք քեգ, որ ամեն բան կարգին սարքել ես, մինչև անգամ մժեղներին էլ անտես չես արել։ (Ակսել Բակունց)
  14. առաջացնել, առաջ բերել, բարձրացնել, ծագեցնել ◆ Տես ինչ աղմուկ է սարքել այնտեղ ։ (Նար-Դոս) ◆ Կռիվ՝ տուրուդմբոց՝ խրռովություն սարքել:
  15. կարգի գցել, հաջող՝ հարմար կերպով դասավորել, դրստել ◆ Գործերը սարքել:
  16. (փխբ․) ձևացնել ◆ Դեմքին խստություն է սարքում և գայրույթ խաղացնում։ (Մ․ Սարգսյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս դարսել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]