Jump to content

տաղավար

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տաղաւար

վանկեր՝ տա•ղա•վար 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։ ֆրանս․ pavillon < լատ․ papilio-վրա

Գոյական

  1. այգիներում՝ զբոսայգիներում և այլուր ժամանակավոր թեթև շինություն՝ խաղերի, հանգստի, առևտրի և այլնի համար
  2. (հնց․) խրճիթ, հյուղակ՝ ժամանակավոր բնակության համար
  3. վրան
  4. հատուկ շենք՝ շինություն որևէ բանի ցուցադրման համար, ցուցանմուշների սրահ
  5. կենցաղային սպասարկման փոքրիկ արհեստանոցների ընդհանուր անվանում
  6. լուսանկարչության կամ կինոնկարահանումների համար հարմարեցրած շենք՝ սրահ և այլն
  7. (արևմտհ․) պաշտոնատների՝ հատուկ շենքերի կամ բակերի մուտքերի մոտ առանձնացված փոքրիկ տեղ պահապանների՝ հերթապահների համար
  8. (կրոն․) հինգ ավագ տոներից (Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումն Աստվածածնի և Խաչվերաց) յուրաքանչյուրը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. առևտրատաղավար, կրպակ
  2. տե՛ս զրուցարան
  3. տե՛ս հոլիկ
  4. տե՛ս վրան

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. տաղավար օր, (կրոն․) - տոն օր, հինգ ավագ տոներից յուրաքանչյուրի տոնակատարությունը՝ տոնակատարության օրը

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Տաղավար: