Jump to content

փայլ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Հյուսիսափայլ

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ փայլ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *sphel-` *phel- «փայլել» արմատից. հմմտ. հին հնդկերեն phalgú «փայլուն», գերմաներեն flinkern «փայլել», լատիներեն splendeo «փայլել»։

Գոյական

  1. վառ՝ պայծառ լույս, ճաճանչ, շող
  2. մետաղներից՝ ապակուց և այլ անդրադարձող լույսի ցոլք
  3. զանազան նյութերի ցոլացիկ մակերեսի պսպղունությունը՝ պսպղալը ◆ Օձիքը թավշապատ կկարծվեր յուղոտ ըլլալու փայլեն: Տիգրան Կամսարական
  4. աչքերի՝ դեմքի պայծառ արտահայտություն, պայծառություն ◆ Խորունկ աչքերի փայլը կախարդական հմայք ուներ իր մեջ։ ԲՔ
  5. որևէ բուռն զգացման՝ ապրումի արտահայտություն դեմքի վրա՝ հայացքի մեջ և այլն ◆ Աղոտ լույսը դեմքին ընկած ցուցնում է փայլ անհուսության։ Հովհաննես Հովհաննիսյան
  6. (փխբ․) շուք, փառահեղություն, պերճություն ◆ Կազմեցին մի ստվար խումբ, որ փայլ պիտի տար հայրապետական գնացքին։ (Մուրացան)
  7. (փխբ․) տաղանդի՝ ընդունակության և այլնի բուռն դրսևորում՝ փայլատակում ◆ Երգիչն իր տաղանդի փայլով շշմեցրեց շատերին։
  8. (փխբ․) հռչակ, համբավ ◆ Այնտեղ փայլը փառքիդ կբորբոքվի։ Հովհաննես Հովհաննիսյան
  9. (փխբ․) իր միջավայրում արժանիքներով՝ ձիրքով՝ բարեմասնություններով աչքի ընկնող՝ բոլորին գերազանցող մարդ ◆ Երեք տարի է, որ ինքն ալ փայլ մը եղած էր և ուրիշներուն փայլը կավելցներ։ (Արփիար Արփիարյան)
  10. (փխբ․) արտաքին կերպարանք՝ տեսք՝ բնույթ ◆ Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կդառնան, կհագնեն ուրիշ փայլ: (Վահան Տերյան)
  11. (փխբ․) փառք, փառավորություն ◆ Երգում է փայլը նրա հաղթության և մաղթում է կյանք։ Հովհաննես Հովհաննիսյան
  12. (փխբ․) որևէ միջավայրի՝ խավի ընտիր մարդիկ, ընտրանի ◆ Երկրի ամբողջ փայլը նրանց հետ է։ Լ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. շող, շողք, ցոլ, ցոլք, ճաճանց, լույս, պաղպաջ, շողյուն, փայլփլոց, փայլկտուք, (արևմտհ․) փայլյուն, նշող, նշողյուն, (հնց․) (բնստ․) փայլք, փաղփ, փաղփյուն, փաղփաղյուն, (արևմտհ․) պլպլոց, պլպլյուն, շափաղ, (հնց․) (հզվդ․) փայլմունք, փայլփլմունք, փայլփլանք, փայլանք, փելք
  2. փայլունություն
  3. պայծառություն, փայլունություն
  4. տե՛ս շուք
  5. տե՛ս փայլատակում
  6. տե՛ս հռչակ
  7. տե՛ս փառք
  8. տե՛ս ընտրանի
  9. տե՛ս պատիվ
  10. (նորբ․) 1.ճանչ 2.շքեղություն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. փայլ տալ
    1. փայլեցնել, փայլուն դարձնել
    2. վեհություն՝ վսեմություն հաղորդել, շուք տալ
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. փայլ(ը) փայլեր(ը)
Սեռ. փայլի փայլերի
Տր. փայլի(ն) փայլերի(ն)
Հայց. փայլը(ը) փայլեր(ը)
Բաց. փայլից փայլերից
Գործ. փայլով փայլերով
Ներգ. փայլում փայլերում



Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։