Արաբկիրի գավառակ
Գավառակ | |
---|---|
Արաբկիր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Այլ անվանումներ | Արաբկեր, Արապկիր, Արեպքիր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Արաբկիրցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Արաբկիր, գավառակ Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Կենտրոնը Արաբկիր քաղաքն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII դարից գավառակը հերթականությամբ պատկանել է Սեբաստիայի, Մալաթիայի, իսկ ապա Խարբերդի նահանգներին։
Հայերը քաջ և կորովի մարդիկ էին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը տարագրվեցին և կոտորվեցին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառակում բնակվում էին 35 000 հայեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն, արհեստագործություն, շերամապահությունն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբկիրն ուներ 19 եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակում գործում էր 18 դպրոց։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջերին բաժանվում էր 4 ենթաշրջանների և ուներ 84, ըստ որոշ աղբյուրների էլ 300 գյուղ։
Զուտ հայաբնակ գյուղերից էին Վաշխեն, Ծագ, Հասկնի, Էհնե, Կրանի, Անջրդի, Սաղմկա, Աղն, Օճախ, Ամպրկա, Վանք, Խոռոչ, Մաշկերտ, Օվա, Ծապլվար, Շիփիկ և Քուշնա գյուղերը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|