Jump to content

Մալաթիայի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Մալաթիա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
Այլ անվանումներՄալադիե, Մելիտինե, Նոր Մալաթիա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունՄալաթիացի
Ժամային գոտիUTC+3

Մալաթիա, գավառ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Մալաթիա քաղաքն է։ Գտնվում է վիլայեթի հարավարևմտյան մասում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը հարավ-արևմուտքից սահմանակից է Ադանայի վիլայեթի Մարաշի գավառին, հյուսիսից՝ Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառին, արևելքից ու հարավ-արևելքից՝ Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադեն և Դիարբեքիր գավառներին։

Ուներ խիստ ցրտաշունչ ձմեռ։

Թուրքական աղբյուրենրի համաձայն գավառը XVI-XVII դարերում մտնում էր Մարաշի նահանգի մեջ և ուներ գերազանցապես հայ բնակչություն։ 1915 թվականի Մեծ եղեռնին զոհ գնաց 23 000 հայ։ Ըստ թուրքական նվազեցված տվյալների տարագրվել է 11 323 հայ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականը Մալաթիան ուներ 35-36 000 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալաթիան համարվում էր վիլայեթի գյուղմթերքներով ամենահարուսստ գավառը։ Կային թթի, ծիրանի, խնձորի, տանձի և սև սալորի ընտիր տեսակներ։ Արտասահման արտահանում էին չիր և բամբակ։ Միայն 1870-ականներին 10 000 ոսկու արժողությամբ բամբակ է արտահանվել Եվրոպա։

1860 թվականից սկսած սկսել են մշակել հաշիշ և նրա ընտիր տեսակներից մեկը արտահանում էին արտասահման։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 70-ական թվականներին ուներ 5 գավառակ.[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 637